
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը շտապել է Եղիսաբեթ թագուհու մոտ, բժիշկները հայտնել են, որ անհանգստացած են 96-ամյա թագուհու առողջությամբ, նա պետք է մնա բժիշկների հսկողության ներքո: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Թագուհին անցյալ տարվա վերջին տառապում է շարժունակության հետ կապված էպիզոդի խնդիրներից:
«Այսօր առավոտյան լրացուցիչ գնահատականներից հետո թագուհու բժիշկները մտահոգություն են հայտնել Նորին Մեծության առողջության համար և խորհուրդ են տվել նրան մնալ բժիշկների հսկողության ներքո», – նշվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ:
0Comments