50 միլիոն դոլար արժողությամբ միստիկա. ինչի հետևանքով կարող են խախտվել Սրբազան արգելքները։
Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը Սիցիլիա կղզու Միլացո քաղաքի ափերի մոտ խորտակվել էր ռուսաստնաբնակ հայ հայտնի օլիգարխ Գենադի Այվազյանին պատկանող 39 մետրանոց «My saga» զբոսանավը, որն ըստ նախնական գնահատման 50 միլիոն դոլար արժեր։
Այվազյանը հանդիսանում է «Кузбассразрезугль»-ի համասեփականատերն ու «Крутрейд»-ի տնօրենների խորհրդի նախագահը։
Россия 24/7 տելգրամ ալիքը հղում կատարելով իր հավաստի աղբյուրներին հայտնում է, որ «Кузбассразрезугль» վերահսկվում է Կուզբասի նահանգապետի կնոջ՝ Աննա Ցիվիլևայի կողմից։ Աղբյուրի պնդմամբ՝ Ցիվիլևան ՌԴ նախագահի զարմուհին է։
Այս պատմության մեջ հետաքրքիր միայն ընտանեկան կապերի շղթան չէ։ Զբոսանավի հետևման տվյալները (նայել ստորև) ցույց են տալիս, որ այն հունական նավահանգստից մեկնել է օգոստոսի 16-ին: Սա այն օրն է, երբ ոմն Ալիկ Կաբաևը ժամանել էր Հունաստան՝ այցելելու Աթոս լեռ։ Ո՞վ է Ալիկ Կաբաևը իրականում։
Հունաստանում կանանց այցելված է այցելել Աթոս լեռը։ Լրագրող Ալեքսանդր Նևզորովը հրապարակել է Պուտինի ենթադրյալ՝ քաղաքացիական կնոջ կեղծ փաստաթղթերը (նայել ստորև), որոնք լրագրողին են փոխանցել լեռան «քահանաները»։
Աղբյուրը հաղորդվում է, որ Ալիկ (Ալինա) Կաբաևային սրբավայր հասնելու հարցում օգնել է Աթոսի նահանգապետ Աթանասիոս Մարտինոսը։ Վերջինս արդեն հայտնի է դարձել վերջին 4 տարիներին այնտեղ Միշուստինին, Մեդվեդևին և Շոյգուին հյուրընկալելով։
Նշենք, որ արգելքների խախտմամբ կանանց կողմից Աթոս այցելելը սկսվել է Ցարական կայսրության ժամանակներից։ 1882 թվականին Աթոս լեռ բարձրացավ Մեծ դքսուհի Ալեքսանդրա Պետրովնան, իսկ 1905 թվականին՝ արքայադուստր Տատյանա Կոնստանտինովնան։
Զբոսանավի խորտակվելը կարծես թե միստիկ նշանակություն ունի․ կրկին խախտվել էին Սրբազան արգելքները։
0Comments