Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ իր վատ զգալը բացատրել է ջրազրկմամբ: Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին նա խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ:
«Ես այդ պահից հետո խմել եմ ամենաքիչը երեք բաժակ ջուր: Ինձ դա պետք էր»,-ասել է կանցլերը՝ հավելելով, որ արդեն լավ է զգում իրեն:
Մերկելն իրեն վատ էր զգացել այսօր, երբ կարմիր գորգի վրա կանգնած սպասում էր երկրների հիմներին:
0Comments