Արթուր Ղամբարյանն ազատվել է Քննչական կոմիտեի փոխնախագահի պաշտոնից

Վարչապետի որոշումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Ղամբարյանն ազատվել է ՀՀ ՔԿ փոխնախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում են վարչապետի պաշտոնական կայքէջից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Արթուր Ղամբարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ: