![ա](/sites/default/files/inline-images/%D5%A2%D5%BB%D5%BB%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6%20%D5%B0%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD-%D5%AB.jpg)
Ինսայդերների տվյալներով՝ 2016-ի iPhone 6S-ը, iPhone 6S Plus-ը եւ 2016-ի iPhone SE-ն այս տարի iOS-ի թարմացում չեն ստանա, գրում է TomsGuide կայքը:
Անցյալ տարի iOS 14-ով աշխատող բոլոր iPhone-ներն աշխատում էին iOS 15-ով: Բայց քանի որ ՕՀ-ի նոր տարբերակն աշխատելու համար ավելի շատ պահեստային տարածք եւ ավելի շատ հաշվիչ հզորություն է պահանջում, Apple սմարթֆոնների հին մոդելները չեն թարմացվի:
iOS 16-ի դեբյուտը տեղի կունենա հունիսին WWDC 2022 մշակողների համաժողովին՝ macOS 13-ի եւ Apple սարքերի համար նախատեսված այլ ծրագրային թարմացումների հետ միասին:
Նոր iOS-ն ավելի մեծ ինտերակտիվ վիդջեթներ եւ «արագ աշխատանքի» պիտակներ կներառի, որոնք կարելի է օգտագործել արգելափակման էկրանին։ iOS 16-ում նաեւ առողջության հետեւելու նոր գործառույթներ եւ Apple-ից VR-AR ականջակալների աջակցություն կավելացվի:
0Comments