
Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Լոնդոնը կտրամադրի 120 զրահամեքենա և նոր հականավային հրթիռային համակարգեր Ուկրաինայի պաշտպանության համար։
Ջոնսոնն ավելի վաղ ասել էր, որ Մեծ Բրիտանիան կավելացնի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը ևս 100 միլիոն ֆունտով, իսկ սպառազինության մատակարարումները կներառեն հակատանկային և զենիթային հրթիռներ, ինչպես նաև «կամիկաձե անօդաչու թռչող սարքեր»:
Հանդիպելով Զելենսկու հետ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ «Ուկրաինան հետ մղեց ռուսական զորքերը Կիևից և իրագործեց 21-րդ դարի ամենամեծ ռազմական սխրանքը»։
«Նախագահ Զելենսկու վստահ ղեկավարության և ուկրաինացի ժողովրդի անդիմադրելի հերոսության ու քաջության շնորհիվ Պուտինի հրեշավոր ծրագրերն այժմ խափանվում են», – ասել է Ջոնսոնը։
0Comments