Ռուսաստանը Հայաստանում տեղակայված ուժերից, Խաղաղօվկիանոսյան նավատորմից ուժեր է տեղափոխվում Ուկրաինա. Մեծ Բրիտանիայի ՊՆ

Մանրամասներ
ա

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայում տիրող իրավիճակի ընթացիկ գնահատականը։ Բրիտանացի զինվորականները նշում են, որ «Ռուսաստանի համար գնալով դժվարանում է հարձակողական գործողությունների շարունակումը՝ ուկրաինական կատաղի դիմադրության պայմաններում»։ Նախարարությունը նշում է, որ Ռուսաստանը փորձում է վերատեղակայել իր ուժերը՝ ուժեղանալու և կորուստները փոխհատուցելու համար։

Այնուամենայնիվ, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կօգտագործի վերաբաշխված ուժերը՝ գրավված տարածքները պահելու և դադարեցված հարձակողական գործողությունները վերսկսելու համար։ Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը նշում է, որ Ռուսաստանը Խաղաղօվկիանոսյան նավատորմից, Հայաստանում տեղակայված ուժերից և Արևելյան ռազմական օկրուգից ուժեր է տեղափոխվում Ուկրաինա։ Համալրումներ արվում են նաև «անկանոն աղբյուրներից, ինչպիսիք են սիրիացի վարձկանները և մասնավոր ռազմական ընկերությունները»: