Կանադայում բեռնատար գնացքը դուրս է եկել գծերից և բռնկվել

Բարեբախտաբար տուժածներ չկան

Կանադայի Սասկաչևան նահանգում բեռնատար գնացքի շուրջ 10 վագոն դուրս է եկել ռելսերից: Գնացքի՝ ռելսերից դուրս գալուց հետո մի քանի վագոն հրդեհվել է: Պատճառը վառելիքի արտահոսքն է եղել:

Ինչպես հայտնել են Canadian National Railway ընկերությունից, որին պատկանում է գնացքը, ոչ ոք չի տուժել: Ընկերությունից հայտնել են, որ մոտ 50 վագոնից բաղկացած գնացքը հացահատիկ է տեղափոխելիս եղել, և վտանգավոր բեռ դրանցում չի եղել:

Վթարի հետևանքով փակվել է երկաթգիծը հատող մայրուղին: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն: