Առնվազն 43 մարդ է մահացել, ևս 10-ը վիրավորվել է Քաբուլում տեղի ունեցած հերթական ահաբեկչության հետևանքով:
Երեկ երեկոյան Քաբուլում՝ նախարարություններից մեկի շենքի մոտ, տեղի է ունեցել երեք պայթյուն, այնուհետև շենք են ներխուժել զինված ահաբեկիչներ և սկսել են կրակել: Նրանք սպանել են բոլորին, ովքեր հանդիպել են ճանապարհին: Դեպքի վայր ժամանած ուժայինները երկարատև փոխհրաձգությունների արդյունքում ոչնչացրել են երեք ահաբեկչի: Այնուհետև նախարարության շենքից տարհանվել են 357 աշխատակիցներ:
0Comments