![ա](/sites/default/files/inline-images/%D5%BC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%20%D5%BC%D5%B8%D5%A3%D5%B8%D5%A6%D5%AB%D5%B6_0.png)
«Ռոսկոսմոս»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը հանձնարարել է ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում բացառել կազմակերպության հրթիռատիեզերական արդյունաբերության ոլորտի աշխատակիցներին գործնական կամ մասնավոր այցով մեկնել արտերկիր:
Այս մասին «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից հայտնել են ՏԱՍՍ գործակալությանը:
Հրթիռատիեզերական ոլորտի աղբյուրը ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ մասնագետներին Բայկոնուր տեղափոխելու են ընկերության ինքնաթիռներով, քանի որ դրանք բոլորը ռուսական են: Այդ ինքնաթիռների շարքում են Ту-204-300, Ил-76, Як-42 և այլն:
0Comments