Եռացատկորդ Լևոն Աղասյանը՝ Ղազախստանի մրցաշարի հաղթող

Հայազգի մարզիկը հաջողություններ է գրանցում

Հայաստանի առաջատար աթլետներից կապանցի Լևոն Աղասյանը հաջողության է հասել Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում անցկացված մրցաշարում:

Լևոնը եռացատկել է 16մ. 63 սմ., գրավել առաջին տեղը և կանգնել պատվո պատվանդանի առաջին աստիճանին, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասել է, որ եռացատկ, հեռացատկ և վազք մրցաձևերի մեր շուրջ 10 ներկայացուցիչներ իրենց ունակությունները կդրսևորեն Ստամբուլում փետրվարի 16-ին մեկնարկող բալկանյան երկրների խաղերում: