Facebook-ը սատարելու է Մյունխենի գիտնականների ծրագիրը, որն ուղղված է արհեստական ինտելեկտի զարգացման հետ կապված էթիկական հարցերի ուսումնասիրությանը: 7.5 մլն դոլար կհատկացվի արհեստական ինտելեկտի էթիկայի հարցերով նոր Ինստիտուտին, որը համագործակցում է Մյունխենի Տեխնիկական ինստիտուտի հետ, հայտնել է ընկերության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը:
Հնգամյա ծրագիրը ենթադրում է արհեստական ինտելեկտի այնպիսի ասպեկտների ուսումնասիրություն, ինչպես անվտանգությունը, վերահսկողությունը, օբյեկտիվությունը: Աշխատանքի արդյունքները կներկայացվեն օրենսդիրների, գործարարների եւ հանրության լայն շերտերի շրջանում: Facebook-ի կողմից հատկացվող միջոցները կուղղվեն նախագծի նախնական ֆինանսավորմանը. հետազոտողներն ակնկալում են նաեւ այլ շահագրգիռ գործընկերների կողմից ներդրումներ: Նոր հետազոտական հաստատությունը կղեկավարի Մյունխենի Տեխնիկական ինստիտուտի պրոֆեսոր Քրիստոֆ Լյուտգեն:
0Comments