Թրամփի վարչակազմը չի ներկայացրել ոչ մի հստակ կամ իրատեսական նպատակ, որը կարող էր ձեռք բերվել Իրանի դեմ ռազմական ուժի կիրառման ճանապարհով։ Իրանը չափից ավելի մեծ է եւ ուժեղ, որպեսզի նրան կարելի լինի տապալել, այնտեղ չկա ուժեղ միավորված ընդդիմություն, որը կարող էր անկարգություններ հրահրել, որոնք կարող էին տապալել ռեժիմը ԱՄՆ ռազմական հարվածներից հետո, գրում են Վուդրո Վիլսոնի Գիտնականների միջազգային կենտրոնի գիտաշխատող եւ Պետդեպարտամենտի նախկին խորհրդական, Մերձավոր Արեւելքում միջնորդ Աարոն Դեւիդ Միլլերը եւ Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Ռիչարդ Սոկոլսկին NPR պորտալում։
Եթե ռեժիմն իսկապես տապալվի, դրան, ամենայն հավանականությամբ, կհաջորդի անկայունության շրջանը, կամ մի կառավարություն, որն ավելի ռազմատենչ տրամադրված կլինի Ամերիկայի դեմ։
Ի պատասխան ԱՄՆ ռազմական սահմանափակ գրոհների, ԻրանըԱՄՆ-ի եւ նրա բարեկամների համար տարածաշրջանում իր գինը բարձրացնելու բազմաթիվ տարբերակներ ունի, այդ թվում Լիբանանում, Իրաքում, Եմենում եւ Աֆղանստանում։
Հիմք չկա ենթադրելու, որ Իրանի գերագույն առաջնորդը պատրաստ է հանդուրժել ստորացումը՝ վերադառնալով բանակցություններին եւ զիջելով ԱՄՆ պահանջներին, մանավանդ որ հենց Թրամփի վարչակազմն է հեռացել համաձայնագրից, որին իրանցիները ենթարկվում էին։ Ոչ մի ապացույց չկա, որ նախագահ Թրամփը պատրաստ է Իրանին առաջարկել զիջումներ, որպեսզի գայթակղի Թեհրանին։
Բացի այդ, պատերազմի մեջ մտնելն առանց որեւէ հստակ եւ հասանելի նպատակի՝ բաց հակամարտության դեղատոմս է, որը գրեթե հաստատ կխափանի ԱՄՆ շահերն ու հեղինակությունը։
Հում նավթի շուկան
Մերձավոր Արեւելքում լարվածության շրջանները պատմականորեն հանգեցնում են անկայունության նավթի շուկայում։ Մի քանի ժամ անց, երբ երկու լցանավերը շարքից հանվեցին Օմանի ծոցում՝ ամենայն հավանականությամբ Իրանի սաբոտաժի պատճառով, նավթի գները կտրուկ բարձրացան։
Վերջին բանը, ինչ անհրաժեշտ է Թրամփին 2020 թվականի ընտրություններին ընդառաջ, գազի գների բարձրացումն է։ Բայց միանգամայն հավանական է, որ նա դա կստանա, եթե ԱՄՆ-ն ու Իրանը հայտնվեն հակամարտության մեջ։
Նավթի վաճառքը միասնական շուկայում եւ, չնայած ԱՄՆ-ում արտադրության ավելացմանը, Պարսից ծոցից նավթի մատակարարման խափանումները կբարձրացնեն գները։ Իրանը բավական միջոցներ ունի (հականավային հրթիռների, ականների եւ տորպեդների օգնությամբ) ընդհատելու նավթի մատակարարումները։ Չնայած ԱՄՆ-ը տարածաշրջանում պահպանում է ռազմական ճնշող գերազանցությունը, համարել, որ նավթի անխափան հոսքի վերականգնումը կլինի արագ կամ թեթեւ, Իրանի կողմից նավագնացության կասեցմանն ընդառաջ, պատրանքի է նման։
Նախագահ Թրամփը պատերազմներից դուրս գալը դարձրեց իր նախագահության նշաններից մեկը։ Թրամփի դիրքորոշումը՝ Աֆղանստանում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատումից մինչեւ մինչեւ նրա մեծ ցանկությունը՝ զորքեր չտեղակայել Սիրիայում, ցուցադրում են նոր ռազմական արկածախնդրությունների չընկալման ըմբռնումը ամերիկյան հանրության կողմից։ Անցած տարվա փետրվարին նա ասաց, որ «անվերջ պատերազմներից» դուրս գալը նրա գլխավոր ուղերձներից մեկն էր եւ օգնել է նրան հաղթել 17 հանրապետականի 2016-ին նախագահ առաջադրվելու համար։ Նա քանիցս ցանկություն է հայտնել խոսել, ոչ թե կռվել իրանցիների հետ։
ԱՄՆ-ը ռազմական եւ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել յուրաքանչյուր խոշոր պատերազմի, որոնք վարվել են 1953-ին Կորեական պատերազմի ավարտից հետո։ Անգամ Իրաք ներխուժման ժամանակ 2003-ին Բուշի վարչակազմը միավորեց երկրների ոչ մեծ կոալիցիա, որը պատրաստ էր միանալ Ամերիկային։
Լավագույն դեպքում, եթե ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմի գնա, կկարողանա ունենալ դիվանագիտական եւ, գուցե, չորս երկրների աջակցությունը՝ Մեծ Բրիտանիա, Սաւոդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Իսրայել։ Մնացյալ աշխարհը լիովին առանձնացված էր միակողմանիությամբ, Թրամփի վարչակազմի ռազմատենչ ազգայնականությամբ, նրա որոշմամբ՝ դուրս գալ միջուկային համաձայնագրից առանց պատճառի եւ գործողության, որոնք ակնհայտորեն ուղղված են Իրանի հետ ռազմական առճակատման սադրմամբ։ Իրանի դեմ պատերազմը, առանց զգալի միջազգային աջակցության եւ Ամերիկայի մեղքով, ԱՄՆ-ին մեկուսացման մեջ կթողնի։ Ավելի շուտ, նման միակողմանի մոտեցումը Ռուսաստանին եւ Չինաստանին, ու նաեւ Իրանին, հսկայական քարոզչական առավելություն կբերի եւ կթուլացնի ԱՄՆ ազդեցությունը։ Սա հաջորդ օրվա խնդիր է, որը դառնում է ավելի ակնհայտ Ամերիկայի փորձի պատճառով՝ Աֆղանստանում, Իրաքում եւ անգամ Սիրիայում ռազմական ուժի կիրառմամբ։ Երբ նախագահը որոշում է՝ ենթարկել ամերիկացիներին վտանգի, կարեւոր է ոչ թե պարզապես հարցնել՝ կարո՞ղ ենք արդյոք, այլ արդյոք մենք պարտական ենք, որքա՞ն կարժենա դա եւ ո՞րն է ելքի ռազմավարությունը։
0Comments