Ռուսաստանը «ապաէսկալացման նշաններ չի ցուցաբերել» և շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի սահմաններին. Պենտագոն

Մանրամասներ

ա

Պենտագոնը հայտարարել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրամանով 8500 ամերիկացի զինվորական բերվել է տեղակայման բարձր պատրաստվածության՝  անհրաժեշտության դեպքում Արևելյան Եվրոպայում տեղակայելու համար, եթե ՆԱՏՕ-ն ակտիվացնի իր արագ արձագանքման ուժը Ռուսաստանի հետ լարվածության պատճառով:

Ինչպես գրում է axios.com-ը, ամերիկյան ուժերի տեղակայման վերաբերյալ որոշում չի ընդունվել, սակայն զգոնության բարձր մակարդակը թույլ կտա զինվորականներին արագորեն պաշտպանել ՆԱՏՕ-ի արևելյան թևը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:

Պենտագոնը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը «ապաէսկալացման նշաններ չի ցուցաբերել» և շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի սահմաններին։