Վալերի Օսիպյանը նոր նշանակում է կատարել

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Օսիպյանի հրամանով ոստիկանության գնդապետ Մերուժան Հակոբյանն ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ոստիկանության գնդապետ Նունե Մանուկյանը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ն. Մանուկյանը ոստիկանության համակարգի «հնաբնակներից է», համարվում է իր գործի գիտակ, ունի բարձր մարդկային հատկանիշներ, ինչի վառ ապացույցն է, որ թե ոստիկանության համակարգի աշխատակիցները և թե նրան ճանաչողները միշտ նրան դիմելով՝ ասում են. «Մեր շատ սիրելի Նունե Աշոտովնա»։