ԱՄՆ-ի դեմոկրատների փրայմերիզներն առանց Բայդենի մասնակցության կանցկացվեն

Մանրամասներ
բայդեն

Նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական ​​կուսակցության առաջադրման նախնական ընտրությունները(փրայմերիզները) կանցկացվեն հունվարի 23-ին Նյու Հեմփշիրում՝ առանց ամերիկացի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի մասնակցության։

Դեմոկրատական ​​ազգային կոմիտեն (DNC) առաջարկել է հետաձգել Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունները, որպեսզի էթնիկապես ավելի բազմազան բնակչություն ունեցող նահանգներն առաջինն ընդունեն փրայմերիզները: Սակայն գաղափարը մերժվել է։

Բայդենը համարվում է դեմոկրատների թեկնածությունը հաղթելու ֆավորիտը։ Նրանից բացի պայքաևին մասնակցում են Ներկայացուցիչների պալատի անդամ Դին Ֆիլիպսը (Մինեսոտայի դեմոկրատ), գրող Մարիաննա Ուիլյամսոնը և այլք։

Նույն օրը Նյու Հեմփշիրում տեղի կունենա նաև հանրապետականների փրայմերիզը, որում ֆավորիտ է համարվում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։