«Մի հատ վատ բան ասեմ, բայց դե էդ ա․․․». Ալեն Ղևոնդյան

Մանրամասներ

1

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի հատ վատ բան ասեմ, բայց դե էդ ա․․․
Ինչու՞ եք լարվում էդ հրաժարականով, կամ դա կապում <ՀՀ>-ին սպառնացող ինչ-որ հերթական աղետով, եթե մենք այլևս պետություն չունենք․

Պետք է սթափ հասկանալ, որ այո՛, մենք այլևս պետություն չունենք, այն աճուրդում վաճառված միավոր է արդեն, որը համատեղության կարգով օգտագործվելու է մի շարք համասեփականատերերի կողմից։

Ես գիտեմ, որ շատերիդ մեղմ ասած դուր չի գալիս այն, ինչ գրում եմ․ բայց էս ա իրականությունը։ Դուք կարող եք հավերժ ձեզ դնել ինֆանտիլ ու երազախաբություններով ապրող մարդու տեղ, ով ինչ-որ հույսեր ունի անհասկանալի փրկիրչների մասով։

Սա ամենևին զգայական գնահատական չէ, սա օրիգինալ միտք չէ, սա ցինիզմ կամ սարկազմ չէ, սա ինչ-որ չարախնդանք չէ, սա, ցավոք, փաստ է։

Մենք Սուրոյի հարսանիք, մորգենշտերն ու եսիմ ինչեր քննակրող զանգված ենք, ում օրական մեդիա կեր են տալիս, նա էլ մեծագույն ջանքով ուտում է այդ կերակուրը ու հայտնվում ինքնաբավարարման օրական ցիկլի մեջ ու գոհունակությամբ ապրում իր վիրտուալ կյանքը, իսկ իրականության մեջ ադրբեջանցիք/թուրքրեը հատ-հատ գնելու են ամեն բան, քանի որ նրանք հո լավ գիտեն, որ հայերը առաջնահերթ առևտրական ժողովուրդ են։

Եվ ուրեմն
#ծափ_տվեք_արա
#ոտքի_կանգնեք_արա»։