Նոր աստղակերպը կբախվի՞ Երկրին

Այն ամենաբարձր ռիսկն ունի բոլոր հայտնիների շարքում

ա

Օրերս պոտենցիալ վտանգավոր 7482 (1994 PC1) աստղակերպը թռչել է Երկրի կողքով եւ թվում էր, թե կարելի է արտաշնչել, քանի որ այն առանձնահատուկ վտանգ չէր ներկայացնում, բայց անմիջապես հաղորդագրություն հայտնվեց Լեմմոն լեռան աստղադիտարանի (ԱՄՆ) աստղագետներից, ովքեր հայտնաբերել են 2022 AE1 աստղակերպը։ Նոր տիեզերական օբյեկտը Երկրի հետ բախման ամենաբարձր ռիսկն ունի Երկրին մոտ գտնվող բոլոր հայտնի երկնային մարմինների շարքում, գրում է Naked-Science-ը:

Աստղակերպի չափը մոտ 70 մետր է, այն շարժվում է վայրկյանում գրեթե 20 կիլոմետր արագությամբ։ 2022 AE1 աստղակերպի հավանական բախումը մեր մոլորակի հետ կարող է տեղի ունենալ 2023 թվականի հուլիսի 4-ին եւ գնահատվում է 1700-ից 1-ը: