Քեսաբի հայկական եկեղեցին վերականգնվում է

Քաղաքի բնակիչները, իրենց տները թողած, որոշեցին առաջին հերթին վերականգնել հենց եկեղեցին

Սիրիայի քրիստոնյաները սկսել են վերականգնել Քեսաբ քաղաքում գտնվող  Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին: Այն տարածաշրջանի չորս գլխավոր եկեղեցիներից մեկն է: 2014թ-ին զինյալները քաղաքը գրավելուց հետո առաջին հերթին  թալանեցին եւ այրեցին քրիստոնեական եկեղեցիները եւ ոչնչացրեցին բոլոր մշակութային եւ պատմական արժեքները:

Կառավարական զորքերը երեք ամսից ազատագրեցին քաղաքը: Քաղաք վերադարձած բնակիչները իրենց տները փլատակներում գտան, սակայն սկզբում որոշեցին հենց եկեղեցիները վերականգնել: Վերակառուցման համար գումարները հավաքվեցին ողջ աշխարհից, գրում է  «Զվեզդա»-ն:

Ահաբեկիչները գրեթե մինչեւ հիմքն ավերել են նաեւ եկեղեցու Մշակույթի տունը: Մինչեւ պատերազմը այդտեղ գրադարան է եղել, ինչպես նաեւ մանկական երաժշտական դպրոց: Բնակիչները որոշել են չվերականգնել այս շենքը եւ թողնել որպես զինյալների վայրագության վկայություն: