Բրիտանական կառավարության անդամները քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) ժամկետը մինչեւ երկու տարով հետաձգելու հնարավորությունը: Այդ մասին հայտնել է The Daily Telegraph թերթը:
Նրա տվյալներով՝ Brexit-ը կհետաձգվի առնվազն մինչեւ հունիսի 30-ը, եթե վարչապետ Թերեզա Մեյին, այնուամենայնիվ, հաջողվի համոզել Համայնքների պալատի պատգամավորներին՝ հաջորդ շաբաթ պաշտպանել համագործակցության վերաբերյալ Բրյուսելի հետ ձեռք բերված գործարքը:
Եթե Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը մերժվի երրորդ անգամ, ապա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհետաձգվի «ավելի երկար» ժամանակով, նախազգուշացրել է վարչապետը:Հրատարակությունը նշում է, որ Մեյը կորցրել է վերահսկողությունը Brexit-ի հետ կապված իրադրության եւ Պահպանողական կուսակցության նկատմամբ, որի ղեկավարն ինքն է:
Բանն այն է, որ կառավարության միանգամից 18 անդամներ խախտել են կուակցական կարգապահությունը՝ հրաժարվելով դեմ քվեարկել առանցր գործարքի ԵՄ-ից դուրս գալու սցենարի իրագործման հնարավորությունը մեկընդմիշտ արգելափակելու առաջարկությանը: Մեյը մարտի 13-ին խորհրդարանին առաջարկել է Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ նոր քվեարկություն անցկացնել մինչեւ մարտի 20-ը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
0Comments