Զախարովան չի մեկնաբանել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ կայանալիք հանդիպումը

Մանրամասներ

1

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ կայանալիք հանդիպումը։

Պատասխանելով հանդիպման մասին հարցին՝ Զախարովան նշել է, որ վերջին ճեպազրույցի ժամանակ թեմային մեծ ուշադրություն է դարձվել, եւ  մանրամասն մեկնաբանվել է եռակողմ աշխատանքը, եռակողմ ջանքերը, եւ թե ինչպես են դրանք իրականացվում գործնականում։ «Ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպումներին, ապա դրանք մեկնաբանելը նախագահի աշխատակազմի իրավասությունն է»,-ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին։

«Կարող եմ ասել, որ մենք անում ենք ամեն ինչ՝ այս տարածաշրջանում կայունությունն ամրապնդելու եւ խաղաղ կյանք հաստատելու։ Եվ, իհարկե, այժմ հատուկ ուշադրություն է դարձվում առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը»,-ասել է Զախարովան։