Այս պահին նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա. Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

Մանրամասներ

ա

Այս պահին Նոյեմբերի 9-ին հանդիպելու որեւէ պայմանավորվածություն չկա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության  հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ խոսել է միջանցքի թեմայից եւ ասել է, որ թեման փակված է եղել դեռեւս 2020 թվականի նոյեմբերի 9-ին. «Պիտի արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումը, որովհետեւ իրականում ՌԴ-ն այլ դիրքորոշում չի ունեցել»:

Խոսելով «3+3» ձեւաչափի մասին , նա ասել է, որ այդ հնարավոր ֆորմատը չպետք է իր օրակարգում ունենա այնպիսի հարցեր,  որոնք արդեն համաձայնեցված քննարկվում են այլ ֆորմատներով: 

Փաշինյանը նաեւ ասել է, որ իր վարչապետ ընտրվելուց հետո չի եղցել գեթ մի դեպք երբ ինքը մերժի բանակի համար որեւէ գնում: