Զինվորականների տվյալներով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-35 ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բաքվում: Այս մասին հայտնում է բրիտանական տիրույթում գործող Elaph արաբական լրատվական կայքը՝ հղում անելով իսրայելական բարձրաստիճան աղբյուրին:
Այս գաղտնի ինքնաթիռները օգտագործվում են միջուկային օբյեկտների ռմբակոծման համար: Քանի որ Իսրայելը չունի անմիջական մուտք դեպի Իրան, այդ կործանիչների տեղակայումը հենց Բաքվում մեծ նշանակություն ունի:
Վերջին օրերին ակտիվացել է Իսրայելի հակաիրանական ակտիվությունը, ուստի Բաքուն օգտագործվում է որպես այդ նպատակներին հասնելու ցատկահարթակ:
Երկու երկրների հարաբերություններում, վերջին երեք շաբաթվա ընթացքում, Բաքվի կանխամտածված լարվածությունը կարող է Իսրայելի համար այս բազան ստեղծելու սցենար լինել:
0Comments