Սահակաշվիլիի նկատմամբ կայացված վճիռները բողոքարկման ենթակա չեն. Վրաստանի դատախազություն

Մանրամասներ

ա

Երկու քրեական գործերի շուրջ Վրաստանի երեք դատական ատյանների վիճռները երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն: Այդ մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է դատախազ Ջարջի Ցիկլաուրին:

«Երեք դատական ատյանների վճիռներով՝ Միխայիլ Սահակաշվիլին մեղավոր է ճանաչվել Վալերի Գելաշվիլիին ծեծելու եւ Սանդրո Գիրգվլիանիի սպանության մեջ: Որպես պատիժ նրա համար ընտրված է վեց տարի ժամկետով ազատազրկումը: Նշված գործերով դատարանի որոշումը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»,-ասել է Ցիկլաուրին:

Վրաստանում քրեական գործ են հարուցել Սահակաշվիլիի՝ սահմանը հատելու առնչությամբ: «ՆԳՆ-ում քննություն է ընթանում Միխայիլ Սահակաշվիլիիի կողմից սահմանն անօրինական հատելու փաստի առթիվ: Գործի առնչությամբ ակտիվ ռեժիմում իրականացվում են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերն ու քննչական միջոցառումները»,-հայտնել է Ցիկլաուրին: