Բաքուն հարձակման է անցել Հայաստանի դեմ մի քանի ուղղություններով, իսկ Երևանում խոսում են «խաղաղ դարաշրջան բացելու» վերաբերյալ

Մանրամասներ

1

Բաքուն Մոսկվայի առաջնորդությամբ ու Ակնայի ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի համակարգմամբ հարձակման է անցել Հայաստանի դեմ մի քանի ուղղություններով, որոնք համընկնում են Մոսկվայի ռազմական ներկայության երկրորդ բնագծին, որը ձեւակերպվում է որպես «հայ-ադրբեջանական սահման»:

Կառավարության օգոստոսի 12-ի նիստում Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց, թե պետք է օր առաջ վերսկսել աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում՝ «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային ապաշրջափակման օրակարգով»:

Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել փոխվարչապետերի մակարդակով եռակողմ հանդիպումը: Իսկ օգոստոսի 18-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր դիրքորոշումը «խաղաղ դարաշրջան բացելու, թշնամանքը կառավարելու, ապաշրջափակման» վերաբերյալ:

Ստացվում է՝ պաշտոնական Երեւանը համաձայնել է բանակցություններին, չնայած գերիները չեն վերադարձվել, Բաքվի զորքերն էլ չեն լքել ՀՀ տարածքը: Ավելին, հայկական Զինուժը շարունակում է մարտական կորուստներ կրել նախկին վարչական սահմանին: ՀՀ կառավարությունը տեղի է տվել Մոսկվայի ու Բաքվի ճնշմանը: Սակայն դա էլ չի նպաստել «խաղաղությանը»՝ այսօր էլ, ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության, N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են երեք հայ զինծառայողների դիերը՝ հրազենային վիրավորումներով: Եթե ՊՆ ինչ-ինչ պատճառներով պնդելու է Բաքվի անմեղության վարկածը, ապա ստիպված է լինելու խոստովանել շարքերում տիրող անկառավարելիությունը:

Մենք խոսում ենք արտաքին ճնշման մասին, սակայն ճիշտ կլիներ պետական կառավարման լծակներին չտիրապետելու մասին խոսել: Ռուսաստանի ճնշմանը հակազդող արտաքին բավարար ուժեր կան, որոնք չեն օգտագործվում: Դա ապիկարության հետեւանք է, թե դավաճանության՝ բոլորովին էական չէ, քանի որ երկու դեպքում էլ արդյունքը նույնը պիտի լիներ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում