ՀՖՖ նախկին փոխնախագահը պաշտոն է ստացել «Ալաշկերտում»

Նա կլինի ակումբի հիմնադիր–նախագահի խորհրդականը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին փոխնախագահ Աշոտ Մանուկյանը (լուսանկարում՝ ձախից) պաշտոն է ստացել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտում»:

Փորձառու պաշտոնյան կլինի երեւանյան ակումբի հիմնադիր–նախագահ Բագրատ Նավոյանի խորհրդականը,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտը» հաջողություն է մաղթել Աշոտ Մանուկյանին նոր պաշտոնում: