Եվրոպայի Խորհրդում որոշել են կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածուներին։ Դրանք են՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը եւ Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը:
ԵԽ-ում РИА Новости-ին հաստատել են, որ դեռեւս երկու անձինք են հավակնում գլխավոր քարտուղարի պաշտոնին:
Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը հաստատել է, որ իր թեկնածությունն է առաջադրել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նախարարի մամուլի ծառայության ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը` առանց հստակեցնելու այլ մանրամասներ:
Դեկտեմբերի վերջին մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին, որ Լիտվայի կառավարությունը որոշել է առաջարկել ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսին:
Ռուսական կողմը դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել առաջադրված թեկնածուներին: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի Խորհրդի միջեւ հարաբերությունների համար ճշմարտության պահը կգա 2019թ. հունիսին, երբ կընտրվի կազմակերպության գլխավոր քարտուղարը: Այժմ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է նորվեգացի Թուրբյորն Յագլանդը:
0Comments