Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան օրենք է ստորագրել, որը նախատեսում է բանակի թվաքանակի և պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացում։ Այս մասին հայտնում է Wiadomości լեհական հրատարակությունը։
Լեհաստանի զինված ուժերի քանակը կհասցվի 300 հազարի ներկայիս մոտ 150 հազարի փոխարեն, այդ թվում 50 հազարը՝ տարածքային պաշտպանության ոլորտում։ Պաշտպանական ծախսերն այս տարի կկազմեն ՀՆԱ-ի առնվազն 2,2%-ը, իսկ 2023-ից կհասցվեն ՀՆԱ-ի 3%-ի։
0Comments