Մենք էլ միամիտ դժգոհում էինք, թե ինչու է ՀՀ կառավարությունը արգելում Տավուշի անտառների հատումը, իսկ Քարվաճառի դեպքում աչք փակում

Իրավիճակ

Ռետրոսպեկտ․

2019-ի հուլիսին ՀՀ Տավուշի մարզում մեծ պայքար եղավ ապօրինի ծառահատումների դեմ։ Հավանաբար հիշում եք՝ մարդիկ նույնիսկ ճանապարհներ էին փակում՝ պահանջելով թույլ տալ, որ անտառների փայտը վաճառելով իրենք կարողանան վաստակել իրենց «օրվա հացը»։

Իսկ ինչպե՞ս հանգուցալուծվեց խնդիրը։

2019-ի աշնանը բոլոր լայնամասշտաբ անտառահատում կատարողները, որոնք ծառերը կտրում ու վաճառում էին որպես վառելափայտ, հանկարծ մեկ մարդու պես տեղափոխվեցին Քարվաճառ։

Մենք էլ միամիտ կերպով դժգոհում էինք, թե ինչու է ՀՀ կառավարությունը արգելում Տավուշի անտառների հատումը, իսկ Քարվաճառի դեպքում աչք փակում․ չէ՞ որ երկու դեպքում էլ մեր անտառներն են, մեր բնապահպանական խնդիրն է։

Նաիրի Հոխիկյան