Միակ լուծումը 2 պետությունների ստեղծումն է․ Բայդենը սենսացիոն հայտարարություն է արել

Մանրամասներ

ա

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ մերձավորարևելյան հիմնախնդրի միակ լուծումը երկու պետության ստեղծումն է, և շեշտել է, որ Իսրայելի անվտանգության ապահովման հանձնառության հարցում իր դիրքորոշումը չի փոխվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալութունը։

«Մենք դեռ երկու պետության լուծման կարիք ունենք, սա միակ պատասխանն է», - ասել է Բայդենը՝ իր հարավկորեացի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Հրադադարի համաձայնությանը հասնելու հարցում մեծ է եղել Եգիպտոսի միջնորդական ներգավվածությունն ու գործադրած դիվանագիտական ջանքերը, որոնք բարձր է գնահատել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: