Այսօր՝ մայիսի 10-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 09։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ կամրջից քաղաքացին իրեն ցած է նետել։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, օպերատվիորեն ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
0Comments