Ռուսաստանը նորագույն ավիառումբ է ստեղծել. Դրանցով զինվելու են օպերատիվ-մարտավարական ավիացիայի ինքնաթիռները

Մանրամասներ

ա

Ռուսաստանի Զինված ուժերը 2021 թվականին կհամալրվեն նորագույն Дрель ավիառումբով: Ինչպես փոխանցում են Թերթ.am-ը և Известия-ն՝ այս մասին մայիսի 9-ին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:

«Փորձարկումների արդյունքները հաստատել են Дрель ավիառումբի մարտական արդյունավետությունը»,- ասել է Բորիսովը: Նրա խոսքով՝ ավիառումբի ձեռքբերումը նախատեսված է իրականացնել ընթացիկ տարում՝ պետական պաշտպանական պատվերի շրջանակում, ինչպես նաև 2022-2023 թվականներին:

Բորիսովն ավելի վաղ հայտնել էր, որ նորագույն ավիառումբով զինվելու են օպերատիվ-մարտավարական ավիացիայի ինքնաթիռները:

Ռուսաստանում նոր ավիառումբի մշակման մասին հայտնի էր դարձել 2016 թվականի սեպտեմբերին: Ծրագրավորողի տեղեկություններով՝ այն ունակ է արձակումից հետո ինքնուրույն թռչել մինչև 30 կմ հեռավորության վրա գտնվող թիրախի ուղղությամբ:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ավիառումբով զինված ինքնաթիռը կարող է չհայտնվել հակառակորդի ՀՕՊ գոտում և խուսափել հավելյալ ռիսկից: Ավիառումբը գործնականում անհնար կլինի ֆիքսել ռադարների օգնությամբ: