Շուշան Երիցյանի ծովափնյա լուսանկարները՝ Դուբայից

ՖՈՏՈ

Մոդել Շուշան Երիցյանը, ինչպես բազմիցս նշել է, հանգստանալիս ֆոտոշարքերի վրա աշխատում է հնարավորինս քիչ ժամանակ ծախսել, սակայն Ինստագրամի էջը, որտեղ մոդելը կես միլիոնից ավելի հետևորդ ունի, թարմացնելու համար լուսանկարների պակաս երբեք չի լինում:

Այս անգամ մոդելը իր միկրոբլոգում հրապարակել է Դուբայում լողափին արված նոր լուսանկարները: Կարծես թե, կարանտինային սահմանափակումների թուլացումից հետո Շուշանը ճամփորդելու հնարավորությունը բաց չի թողնում:

«Դժվար տարվանից հետո առաջին հերթին մեկնեցի հանգստանալու: Հիմա նախընտրում եմ պասիվ և ճանաչողական հանգիստ: Ես արև շատ եմ սիրում: Ցերեկը վայելում էի արևը, երեկոյան հաճելի վայրում ընթրում և, իհարկե, գնումներով զբաղվում»,- հարցազրույցներից մեկում ասել էր Շուշանը:

Հավելենք նաև, որ աշխատանքին անդրադառնալիս Շուշանը նշել էր, որ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսին արժանանալուց հետո սերիալներում, հեռուստանախագծերում չի նկարահանվում ու դեռևս մտադրություն չունի: Հազվադեպ ընդունում է գովազդային կամ գեղարվեստական ֆիլմում նկարվելու առաջարկներ:

Կարդացեք նաև