Հերթական անփութությունը, որը մեր պետության վրա արժեցավ 40.000 դոլար

Որքա՞ն կարևոր հարցեր կկարողանայինք լուծել...

ա

«ԶԼՄ-ներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ հայտնի սուբյեկտը ~40.000 դոլլար է վճարել Կազանից Երեւան տեղափոխվելու համար։ Հիմնավորում է բերվում այն միտքը, որ թիվ 1 բորտում անսարքություններ են հայտնաբերվել։ Ասենք, նման անփույթ ու անիմաստ մեկնաբանությունը միայն մեր Պետությունում կարող է լինել։

Ցանկացած ինքնաթիռ թռիչքից առաջ ենթարկվում է մանրակրկիտ հետազոտության, ստուգվում են բոլոր հնարավոր ու անհնար հատվածները, որոնք կարող են այս կամ այն ժամանակահատվածում խափանվել եւ խոչընդոտել թռիչքի բնականոն կյանքին։ Էլ չեմ ասում, երբ խոսք է գնում պետության ղեկավարի, ասել կուզեմ թիվ 1 Բորտի մասին։ Լավագույն մասնագետները պետք է սպասարկեն այդ ինքնաթիռը։

Հայտնի ինքնաթիռը չի կարող եւ իրավունք էլ չունի խափանվելու։ Խոսքը գնում է պետության ղեկավարին այս կամ այն տեղ տեղափոխող Բորտի մասին։

Հերթական անփութությունը, որը մեր պետության վրա արժեցավ 40.000 դոլլար։ Որքա՞ն կարեւոր հարցեր կկարողանայինք լուծել... »:

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից