Տիկին Մակունց, փնտրեք ձեզ ձեր ժողովրդավարական բարեփոխումներում

Իրավիճակ

ա

«Իմ Քայլը» խմբակցության ղեկավարը, խոսելով իրենց իշխանության ձեռքբերումների մասին, նշեց, որ 2018 թվականից հետո Հայաստանի համար ամենամեծ նվաճումը ժողովրդավական բարեփոխումներն են և ազատ քաղաքացին։

Ի՞նչ նկատի ունի Մակունցը ժողովրդավարական բարեփոխումներ և ազատ քաղաքացի ասելով.

1. Քաղաքական պատվերի շրջանակներում հարուցված բազմաթիվ քրեական գործերը՝ հակասահամանադրական հոդվածով մարտի 1-ի դատավարությունը, մեկ կնոջ ցուցմունքների հիման վրա քրեական գործերի հարուցումը.

2. Գաղտնալսված հեռախոսային խոսակցությամբ բացահայտված իրականությունը՝ ամեն գնով կալանավորելու մասին.

3. Տուշոնկաների շոուի շրջանակներում հիվանդ, կիսամեռ մարդուն ամիսներով կալանքի տակ պահելը.

4. Վարչապետի կողմից մարդկանց ասֆալտին պառկեցնելու հրահանգները և դրան հաջորդած մասկի շոուները.

5. Լայվերով բացահայտված հանցագործությունների մասին հայտարարելը և հետո դրանց 99 տոկոսը ջրելը.

6. Սահմանադրական դատարանի նկատմամբ քաղաքական արշավը, «սահմանադրագետ» Հովակիմյանի ջանքերով հակասահամանադրական ճանապարհով սահմանադրության փոփոխությունը.

7. Հավաքների ազատության ոտնահարումը, բազմաթիվ հավաքներից հազարավոր բերման ենթարկվածները.

8. ԲԴԽ-ն իշխանությանը ենթարկելու փորձը՝ ԲԴԽ-ը նախագահի նկատմամբ քրեական գործի հարուցումը.

9. Դատական համակարգը իշխանությանը ենթարկեցնելու փորձերը՝ դատավորների նկատմամբ կարգապահական և քրեական վարույթներ հարուցելը.

10. Իշխանությունների կամքը կատարելու համար սրտի դատավորների համակարգ ստեղծելը.

11. Պետական միջոցներով սնուցվող ֆեյքային ՊՈԱԿ-ի ֆեյք բանակների հարձակումները.

12. Մամուլի և լրագրողների նկատմամբ ճնշումները, լրագրողների նկատմամբ հարձակումները, ընդհուպ ձեր նախարարի կողմից բռնցքամարտը.

13. Հանրային հեռուստատեսությունը մեկ հոգու սպասարկող համակարգ դարձնելը.

14. Ձեր պատգամավորների ոչ կոռեկտ արտահայտությունները, ԱԺ դահլիճում ձեռնամարտն ու մեջքից խփելը.

15. ԱԺ դահլիճում ձեր վարչապետին մոլեգնող Թուրքմենստան հիշեցնող հոտնկայս ծափերը.

16. Բաց խորհրդակցությունների ժամանակ իրավապահներին քրեադատավարական առումով դրա լիազորությունը չունեցող վարչապետի հրահանգներն ու ցուցումները՝ պատժել, հատուկ օպերացիա անել, կալանավորել, գործ հարուցել.

17. Սյունիքում իր տան վերևում ադրբեջանական դիրքերից բողոքողներին խոշտանգելով բերման ենթարկելը.

18. Կորոնվիրուսով հիվանդ պատերազմի մասնակցին ձեր շեֆին դուր գալու համար խոշտանգման ենթարկելը….

Ցանկը կարելի է դեռ շատ երկար շարունակել։ Տիկին Մակունց, փնտրեք ձեզ ձեր ժողովրդավարական բարեփոխումներում։

Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ