Չորս տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ Հայաստանի երրորդ հանրապետության ամենապայծառ, խարիզմատիկ, ինտելեկտուալ պետական այրերից մեկը՝ իմ ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Լինելով դասական կուսակցական՝ Վահանը երբեք կուսակցամոլ չդարձավ:
Նա պայքարեց հանուն ազգային ու անկախ Հայաստանի եւ Արցախի՝ իր օրինակով վարակելով իր երիտասարդ գործընկերնրին:
Դասականի խոսք կա, թե քաղաքական գործիչները չեն սիրում, երբ իրենց սովորեցնում են:
Վահանը ցուցադրաբար չէր սովորեցնում: Նրա կողքին ակամայից սովորում էինք:
Աստված հոգիդ լուսավորի, պայծառ մարդ»:
0Comments