Ղրիմն Ուկրաինայից ցանկապատով անջատել են

Ցանկապատը սկսել են կառուցել 2015 թվականին

Ղրիմի հյուսիսում շահագործման է հանձնվել սահմանային ցանկապատը։ Այս մասին, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնել են Ղրիմի դաշնային անվտանգության ծառայության սահմանային վարչությունից։

Ավելի քան 60 կմ երկարությամբ ցանկապատի վրա տեղադրված են տեսահսկող սարքերով մի քանի հարյուր հաղորդիչներ։ Սահմանին մոտենալիս վիբրացիոն հաղորդիչները տագնապի ազդանշան են փոխանցում։

Հիշեցնենք, որ ցանկապատը սկսել են կառուցել 2015 թվականին։ Այն կխոչընդոտի սահմանով զենքի, զինամթերքի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, թմրանյութերի մաքսանենգության դեպքերին, ինչպես նաև սահմանային ռեժիմի խախտմանը։