Տարեց մարդկանց մոտ սննդակարգում ֆլավանոլներով հարստացված բավարար քանակությամբ կակաոյի առկայությունը օգնում է բարելավել հիշողությունը, սակայն բիոհավելումների դրական ազդեցությունը սահմանափակ է եւ, ընդհանուր առմամբ, չի բարելավում ուղեղի վիճակը: Այս մասին պատմում են news.am-ը և Scientific Reports ամսագրում հրապարակված հոդվածը:
Կոլումբիայի եւ Նյու Յորքի համալսարանների մասնագետները 12-ամյա ուսումնասիրության արդյունքում հավաքագրել են 50-75 տարեկան 211 առողջ մարդկանց: Նրանք նախ կատարել են մի շարք ճանաչողական թեստեր՝ մտածողությունը եւ հիշողությունը գնահատելու համար, իսկ կամավորների ենթախմբին ՄՌՏ հետազոտություն են արել՝ գլխուղեղում արյան հոսքը չափելու համար: Փորձարկման ընթացքում մասնակիցները բաժանվել են 4 խմբի՝ ելնելով իրենց ստացած հավելումների քանակից:
Առաջին հսկվող խումբը պլացեբո է ստացել, երկրորդը՝ օրական 260 միլիգրամ ֆլավանոլ, իսկ երրորդը եւ չորրորդը՝ օրական համապատասխանաբար 510 եւ 770 միլիգրամ ֆլավանոլ:
Թեեւ գիտնականները պարզել են, որ ուսումնասիրության ավարտին բարձր ֆլավանոլային սննդակարգ ունեցողները ավելի լավ են հաղթահարել ցուցակն անգիր անելու առաջադրանքը՝ համեմատած պլացեբոյի խմբի հետ։ Նրանք չեն գտել որեւէ կապ հավելումների ընդունման եւ մյուս երկու ճանաչողական թեստերի արդյունավետության միջեւ: Ուղեղի արյան հոսքի վրա ֆլավանոլների ազդեցություն նույնպես չի եղել։
Չնայած կակաոյի հատիկները օգտագործվում են շոկոլադ պատրաստելու համար, մասնագետները նախազգուշացնում են, որ շոկոլադը չի կարելի ֆլավանոլի միացությունների լավ աղբյուր համարվել, եւ ուսումնասիրության արդյունքները չեն ենթադրում, որ շոկոլադ ուտելը օգտակար է կոգնիտիվ առողջության համար:
0Comments