NewsOne հեռուստաալիքով հեռարձակվող «Ուկրաինական քաղաքականության էպիկենտրոն» հաղորդաշարի ուղիղ եթերում կռվի են բռնվել պատգամավոր Իգոր Մոսիյչուկն ու քաղաքագետ Ալեքսանդր Սեմչենկոն,այն բանից հետո,երբ Մոսիյչուկը Սեմչենկոյին մեղադրել է Կրեմլի օգտին աշխատելու համար և նրան ռուսական քարոզիչ անվանել:
«Հաստատում եմ ողջ երկրի առջև, որ Սեմչենկոն Կրեմլի քարոզիչ է»,- ասել է Մոսիյչուկը:
Իր հերթին, Սեմչենկոն Մոսիյչուկին հոգեկան հիվանդ է անվանել և որոշել լքել հաղորդաշարը: Հաղորդավարը նրան համոզել է մնալ և խոստացել վերահսկել իրավիճակը:
Դրանից անմիջապես հետո Սեմչենկոն կրկին վիրավորել է Մոսիյչուկին, որից հետո վերջինը ձեռնափայտով մոտեցել է Սեմչենկոյին, և ծեծկռտուք է սկսվել: Ի վերջո, կողմերին բաժանել են:
0Comments