Գերիների կորածների հարազատները վայրկյաններ առաջ բացեցին Գյումրի-Երևան ավտոճանապարհը. նրանք ժամանակ տվեցին ԱԱԾ պետին. ՖՈՏՈ, VIDEO

Հարազատների պնդմամբ, եթե իշխանությունը կրկին իրենց խաբի, շուրջօրյա ակցիաներ են իրականացնելու

ա

Անհետ կորած զինվորների հարազատները շարունակում են փակ պահել Գյումրի-Երևան ավտոճանապարհը. մինչ այս պահը որևէ պաշտոնյա նրանց հետ հանդիպման չի գնացել: 

Mediaport-ն ավելի վաղ հայտնել է, որ անհետ կորած և գերության մեջ գտնվող զինվորների հարազատներն այսօր կեսօրից կաթվածահար են արել մայրուղին՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ վերջինս ամիսներ շարունակ չի կարողանում լուծել գերիների վերադարձի խնդիրը:

Mediaport-ի թղթակցի փոխանցմամբ, գերիների և անհետ կորածների հարազատները վայրկյաններ առաջ բացեցին Գյումրի-Երևան ավտոճանապարհը՝ վաղը մինչև 12:00-ը ԱԱԾ պետին ժամանակ տալով հստակ ասելիքով գալ իրենց հետ հանդիպման:
Հարազատների պնդմամբ, եթե իշխանությունը կրկին իրենց խաբի, շուրջօրյա ակցիաներ են իրականացնելու:

ա

ա