Մանվել Գրիգորյանին տեսակցելու համար նրա տան դռանը հերթեր են գոյանում

Ազատ արձակվելուց հետո մինչեւ երեկ գտնվում էր Արշալույսի իր կալվածքում

«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգե՞լ է Մոսկվայում բուժման կուրսեր անցնող Սեյրան Սարոյանն իր երբեմնի ընկերոջը՝ Մանվել Գրիգորյանին՝ հարցրինք գեներալի օգնական Գեւորգ Ստեփանյանին։ «Ոչ, չի զանգել»։ Իսկ առաջիկայում Սարոյանը կվերադառնա՞ Հայաստան։ «Պարոն Սարոյանը բուժման ընթացքի մեջ է, եւ հայտնի չէ, թե երբ կավարտի ու կվերադառնա»։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի կալանքից հետո նրա վաղեմի ընկեր Սեյրան Սարոյանն առաջին դատապարտողներից մեկն էր, ինչի համար հետագայում, ըստ լուրերի, զղջում էր, ու նաեւ դա էր պատճառը, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան էր եկել եւ Նիկոլ Փաշինյանից հանդիպում խնդրել, որ բարեխոսի Մանվել Գրիգորյանի ազատ արձակման հարցով։ Սակայն այդ օրերին խոսում էին, որ հանդիպումն անպտուղ է անցել։

Ի դեպ, Մանվել Գրիգորյանն ազատ արձակվելուց հետո մինչեւ երեկ գտնվում էր Արշալույսի իր կալվածքում, որը խոստացել է նվիրաբերել պետությանը։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ նրա տան դռանը հերթեր են գոյանում՝ տեսակցելու են գալիս թե՛ Հայաստանից, թե՛ Արցախից, թեեւ խուսափում են անուններ տալ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: