Իրանում կախել են Amad News կայքի ղեկավար Ռուհոլլահ Զամին, ով երկրում հակակառավարական անկարգություններ է կազմակերպել, հաղորդում է Tasnim-ը:
Նրան հունիսին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիայի եւ այլ գործերով:
Նշվում է, որ Amad News կայքը հայտնի է տեղեկատվության տարածմամբ, որն ուղղված է «Իրանի իսլամական իսթեբլիշմենթի եւ իրանցի մուսուլմանների սրբավայրերի անարգման» դեմ:
Զամը ձերբակալվել է 2019-ին ԻՀՊԿ հետախուզական օպերացիայից հետո, որի արդյունքով պարզվել է, որ Զամը կապ ունի արեւմտյան մի շարք հետախուզական ծառայությունների հետ, հատկապես ՝ Ֆրանսիայի, որը սատարում էր նրան:
0Comments