Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 480 հրթիռ, Իսրայելի ուղղությամբ արձակված ևս 150 հրթիռ պայթել է անկլավում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:
«Մինչ այժմ Գազայի հատվածից մոտ 480 հրթիռ է արձակվել Իսրայել, այդ ուղղությամբ արձակված ևս 150 հրթիռ պայթել է Գազայի հատվածում»,-ասել են մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ «Երկաթե գմբեթ» հրթիռային պաշտպանության համակարգը որսացել է դրանցից 200-ը:
Լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:
0Comments