Իրանի հյուսիսարևմտյան Արդեբիլ նահանգի նահանագապետ Բեհրուզ Նեդայեին հայտնել է, որ երկրի տարածքում անօդաչու սարք է ընկել:
Այժմ hետաքննություն է սկսվել՝ պարզելու համար արդյոք դա ադրբեջանական, թե հայկական սարք է, գրում է IRNA գործակալությունը:
Նահանգապետը նշել է, որ վնասներ և տուժածներ չկան:
Իրանը բազմիցս կոչ է արել կարգավորել հակամարտությունը և հորդորել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:
0Comments