Ամերիկյան կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը. ԱԱԾ

Նպատակն է՝ սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը

աած

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ: Այս մասին  հաղորդագրություն է տարածել ԱԱԾ-ն:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:

Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին»: