Մասնագետները կարծում են, որ չնայած մեծ հաշվով մարդու կյանքի տեւողությունը խիստ անհատական է եւ ինչպես ընդունված է ասել՝ ճակատագիր է, սակայն կարելի է ձեռնարկել միջոցներ՝ կյանքի տեւողությունը ավելացնելու համար։
Այդ միջոցները իհարկե ոչ թե բուն կյանքի տեւողության ավելացմանն են միտված, այլ այն սպառնալիքների, հիվանդությունների վերացմանը, որոնք կարող են պոտենցիալ կերպով թեկուզ, դառնալ սպառնալիք մարդու կյանքի եւ առողջության համար։
Բժիշկները միակարծիք են, որ երկարակեցությանը սպառնում են հատկապես խրոնիկ հիվանդությունները, իսկ խրոնիկ հիվանդությունների ազդեցությունը մեղմելով, կամ նվազեցնելով կարելի է հասնել երկարակեցության։ Դրան կարելի է հասնել ճիշտ սնվելով։ Բժիշկները առաջարկում են եղինջն օգտագործել որպես թեյի հումք, որով կարելի է մի շարք հիվանդությունների դեմ պայքարել։
Չորացրած եղինջի տերեւներով թեյը պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, որոնք կարեւոր դերակատարություն ունեն բորբոքումների բուժման, շաքարային դիաբետի դեմ պայքարի մեջ, նույնիսկ՝ կարող են պայքարել սրտի հիվանդությունների եւ քաղցկեղի դեմ։
Բացի այդ, եղինջը պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են օրգանիզմը ծերացումից եւ բջիջների վնասումից։ Ի դեպ, եղինջը կարող է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի պարունակությունը եւ բարելավել ինսուլինի արտադրությունը։
0Comments