Մարտի 27
Հանգստացիր Ինձ մոտ, թուլացիր ու խաղաղվիր Իմ Սիրո մեջ, Զորություն ստացիր Իմ Ուժից: Լավ պատկերացրու, թե ինչ է նշանակում տիրանալ մի Ուժի, որն անհամեմատ ավելի մեծ է, քան երկրային որևէ զորություն, մի իշխանություն, որ ավելի մեծ ու ընդգրկուն է, քան որևէ թագավորի տերություն:
Ոչ մի գիտական հայտնագործություն, ոչ մի էկեկտրական կամ մագնիսական ուժ և ոչ էլ ոսկին կարող են կատարել մեկ միլիոներորդ մասն այն բանի, որ դու կարող ես անել Իմ Հոգու Ուժով:
Առաջ ընթացիր անվարան. դու դեռ նոր ես սկսել նոր կյանքով ապրել: Մշտապես ուրախ լինելը քո սկզբունքը դարձրու:
0Comments