Ժամանակակից օդանավակայան ասելիս պետք չէ անմիջապես մտաբերել անվտանգության տեսանկյունից անվերջանալի ստուգումների, հերթերի ու սպասումների մասին, այլ շատ կարևոր է՝ պատշաճ իրազեկված լինել նոր ժամանցային հնարավորությունների մասին, ոորնցից կարելի է օգտվել ճանապարհորդելիս:
Այդ մասշտաբային օդային հանգրվաններն այսօր արդեն ժամանցի իսկական վայրեր են հիշեցնում, որտեղ կարելի է համեղ սնվել, գնումներ կատարել ու զվարճանալ: Սակայն լայն տեսականու մեջ էլ կան այնպիսիները, որոնք էականորեն ու շահեկանորեն հատկանշվում են բոլորից. թանգարաններ, բուսաբանական այգիներ, սահադաշտ և շատ ավելին:
Ներկայացնում ենք մոլորակի ամենայուրօրինակ օդանավակայանները, որոնք այցելուին ներկայանում են ծառայությունների աներևակայելի ընտրանիով.
Քաթարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Համադ» միջազգային օդանավակայանն է: Աշխարհի ամենաժամանակակից կառույցներից մեկը համարվող այս գեղեցիկ համալիրը շահագործման է հանձնվել 2014-ին՝ սահմանված ժամկետից 5 տարի ուշացումով, այստեղ է գտնվում 25 մետր երկարությամբ լողավազանը, շքեղ ջակուզին և մարզումների սրահը, որոնց ծառայություններից կարելի է օգտվել ընդամենը 35 դոլարի դիմաց:
Մյունխենի օդանավակայանն է, Եվրոպայի ամենամեծ օդանավակայաններից մեկը: Այս կառույցի առաջարկած զվարճանքներից օգտվելու համար պետք է ժամանակի ճիշտ ընտրություն կատարել, քանի որ Ծննդյան տոներին այստեղ գարեջրի տոնավաճառ է կազմակերպվում և բացվում է սահադաշտը:
Բացման օրից Սեուլի օդանավակայանը մշտապես հայտնվում է աշխարհի ամենատպավորիչ ու հարմարավետ օդային հանգրվանների ցանկում: Նրա բազմաթիվ առանձնահատկություններից մեկը կենդանի բուսականության առատությունն է բոլոր սրահներում:
Դեպի Լատինական Ամերիկա Եվրոպայի օդային դարպասների համարում ունեցող՝ Մադրիդի օդանավակայանն է: Ալֆոնսո Սուարեսի անունը կրող այս տպավորիչ կառույցը հատկանշվում է ոճային լուծումներով, որի համար ճարտարապետները բազմաթիվ մրցանակներ են ստացել: Ծանրաբեռնվածությամբ այս օդանավակայանը չորրորդն է Եվրոպայում:
Սինգապուր՝ նշանակում է մաքրություն, կարգուկանոն և հարստություն, իսկ նրա օդանավակայանը՝Չանգին, լավագույններից մեկն է աշխարհում: 1981 թվականին կառուցված այս հրաշքը 1987-2007 թվականների ընթացքում 280 մրցանակ է ստացել: Շենքը կանոնավոր թարմացվում է, իսկ ուղևորներին շարունակ նոր անակնկալներ են մատուցվում:
Օրինակ՝ կտուրին տեղակայված է հսկայական լողավազանն՝ իր ջակուզիով:
Մանուկների համար ժամանակակից խաղահրապարակներ կան նախատեսված:
Տերմինալներում տեղակայված են բուսաբանական այգիներ, որոնք զարմացնում են իրենց տեսականու գեղեցկությամբ ու բազմազանությամբ:
0Comments