Դեկտեմբերի 17
Ձեր մտածումների ճանապարհը թող երկարի ու հասնի Իմ Թագավորության սրտին:
Այնտեղ Իմ շտեմարանների անբավ հարստությունները տեսեք և ունենալու պարզ ցանկությամբ ձեռք դրեք դրանց վրա:
Հրաշալի բաներ տեսեք, սքանչելի բաներ խնդրեք, հիասքանչ բաներ վերցրեք ձեզ հետ:
Մի մոռացեք, որ այս գեղեցիկ հողագունդը, որի վրա ապրում եք դուք, լինելուց-գոյանալուց առաջ սոսկ մի մտածում էր Աստծո մտքի մեջ:
Պատկերացրեք՝ ինչպես ձեր մտքի մի անկյունը կարող է աճել ու վերածվել Տիրոջ Դրախտի՝ Բեթանիա Տանը, ուր կարող եմ գալ և Ինձ հետ բերել աղքատներին ու Իմ Բարեկամներին՝ զրուցելու ու հանգստանալու համար:
0Comments