Դուք եք անլրջացնում շատ բան, ոչ թե մենք. Ստյոպա Սաֆարյան

Նախկին գումարումների ԱԺ պատգամավորների մանդատները առանց հավելյալ հանդիսավորութան վերցվում էին ԿԸՀ-ում

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Նախկին գումարումների ԱԺ պատգամավորների մանդատները առանց հավելյալ հանդիսավորութան վերցվում էին ԿԸՀ-ում: Որքան էլ շատերիս համար տհաճ էր, որ մանդատները տրվեին ընտրակեղծիքները օրինականացնող ԿԸՀ անդամների կողմից, դա այդպես էր: Երդման տեքստը արտասանվում էր ԱԺ նիստում: Հիշում եմ, որ Ժառանգության պատգամավորներով այդ մանդատները ստացանք մեր ուզած օրը /ոչ այն օրը, երբ մյուսներն էի ստանում/, ԿԸՀ շատ սովորական աշխատակիցների կողմից, ոչ Մուկուչանի ձեռամբ: Հիմա եթե Իմ քայլն այս անհասկանալի ու պաթոսային ծիսակարգը անում է՝ խուսափելու համար, որ Մուկուչյանի ձեռից չվերցնեն մանդատները, ապա պարտավոր էին նրանից ազատվել ընտրություններից առաջ: Իսկ եթե դա չէ այս անհասկանալի արարողության իմաստը, ապա, կներեք, լուրջ չէ: Ինչ ասեմ, դուք եք անլրջացնում շատ բան, ոչ թե մենք... Լրիվ Իմ պաթոս....»: